«Ակնհայտ է, որ քաղաքական աղբանոցում հայտնվելու հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը»

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ:

Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել:

Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ:

Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը»:

Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից…

Gepostet von Ishkhan Saghatelyan/Իշխան Սաղաթելյան am Mittwoch, 10. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս