Բաժիններ՝

Պավել Մանուկյանը դիմակ չկրելու համար բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Պավել Մանուկյանի բացակայության պատճառով։

Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ընդմիջման ժամանակ Պավել Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալուց հարակից այգում գտնվելու ժամանակ դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը և չկատարելով նրանց պահանջները՝ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։

«Հաշվի առնելով, որ ամբաստանյալների բացակայությամբ գործի քննությունը շարունակելը հնարավոր չէ, դատարանը որոշում է կայացրել հետաձգել գործի քննությունը մինչև հունիսի 17-ը ժամը 11։00-ը»,- ասաց Մակյանը։

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, ովքեր մեղադրվում են սպանության մեջ։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է (մեղադրյալ Արայիկ Խանդոյանը մահացել է ազատության մեջ)՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս