«Ես չեմ մտածել «Ոսկե գնդակի» մասին: Հուսով եմ, որ «Ատլետիկոն» կվերցնի Չեմպիոնների լիգան»․ Օբլակ
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կիսվել է «Ոսկե գնդակի» և Չեմպիոնների լիգայի վերաբերյալ իր մտքերով:
«Ես երբեք չեմ մտածել «Ոսկե գնդակի» մասին: Ես մարզվում եմ, խաղում և փորձում եմ առաջադիմել: Հետո դա կախված է լրագրողներից:
Նաև ես չեմ անհանգստանում Լա Լիգայի լավագույն դարպասապահի պայքարով: Ինձ անհանգստացնում է միայն հաջորդ տարի Չեմպիոնների լիգա մտնելը և այն մրցաշրջանի ավարտը, որտեղ մենք ցանկանում ենք հաղթել: Ես կարող եմ ստանալ այս մրցանակը, բայց ես երբեք չեմ մտածել դրա մասին:
Սա անսովոր մրցաշրջան է: Ոչ ոք սրան չէր սպասում: Մենք ուրախ ենք, որ առիթ ունեցանք կրկին մարզվելու: Մեկ ամիս առաջ կասկածներ կային, և այժմ մենք մարզվում ենք ամբողջ թիմով:
Ֆուտբոլն առանց մարզասերների նույնը չի լինի մարզադաշտերում, բայց կարևոր է ավարտել մրցաշրջանը հնարավորինս լավ, որպեսզի առաջնությունում ստանանք մեր ցանկալի դիրքերը և հնարավորության սահմաններում անցնենք Չեմպիոնների լիգա: Հուսով եմ, որ կկարողանանք նվաճել Չեմպիոնների լիգան»,- ասել է Օբլակը:
Սիրարփի Աղաբաբյան