Հույս ունեմ՝ մեր հետագա անելիքների վերաբերյալ կգանք ընդհանուր եզրակացությունների. Փաշինյանը՝ ԱԱԾ նախկին տնօրենին

Մենք առաջիկայում առիթ կունենանք ավելի հանդարտ պայմաններում քննարկել մեր կատարած համատեղ աշխատանքը եւ հույս ունեմ, որ մեր հետագա անելիքների վերաբերյալ կգանք ընդհանուր եզրակացությունների: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին ԱԱԾ-ում նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանին:

Նա շնորհակալություն հայտնեց Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, որը ԱԱԾ տնօրեն է նշանակվել բավական բարդ շրջանում. «Ինձ համար հաճելի է եղել աշխատելը ձեզ հետ, հաստատվել է մարդկային փոխըմբռնում»,-ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս