Բաժիններ՝

«Երկակի ստանդարտնե՞ր, թե՞ բարձրաստիճան պաշտոնյաների բացարձակ առավելություններ կամ էլիտային ամեն ինչ, հասարակ քաղաքացուն` ոչինչ»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արձանագրենք` ԶՈՒ ԳՇ պետն իրավունք ունի անձնական կյանքի, այն է` որդու հարսանիքն անելու մասսայական միջոցառմամբ, իսկ Սուրենավանի ուսուցչուհին (պայմանական)` ոչ։

Երկակի ստանդարտնե՞ր, թե՞ բարձրաստիճան պաշտոնյաների բացարձակ առավելություններ կամ էլիտային ամեն ինչ, հասարակ քաղաքացուն` ոչինչ։

Ի դեպ, տեղեկություններ ունեմ, որ Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին այդ դեպքից 2 օր անց ազատվել է աշխատանքից։

Քիչ հետո պաշտոնական գրությամբ կդիմեմ ԿԳՄՍ նախարարությանը` պարզելու, արդյոք այս տեղեկությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, և եթե այո, ապա որքանո՞վ է արդարացված իշխանության այս կացնային տրամաբանությունը, երբ արտակարգ դրության պայմաններում նույն իշխանականները Արցախում մասնակցում էին հայտնի հանդիսությանը՝ կոպտորեն խախտելով պարետի որոշումները։

Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ և պատժի հավասար կիրառում բոլորի հանդեպ, սա է արդարությունը»։

Արձանագրենք` ԶՈՒ ԳՇ պետն իրավունք ունի անձնական կյանքի, այն է` որդու հարսանիքն անելու մասսայական միջոցառմամբ, իսկ…

Gepostet von Anna Kostanyan am Sonntag, 7. Juni 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս