«Շատ հետաքրքիր է, թե որտեղի՞ց պարոն Մինասյանին այդ լուսանկարները». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Mikayel Minasyan-ի վերջին տեսանյութում հետաքրքիր լուսանկարներ կային Հորդանանից։ Նկարներում երևում է, թե ինչպես է Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) բանակցում ու պայմանագիր ստորագրում Հորդանանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Ոչ թե ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները, այլ օֆշորում գրանցված ընկերության ղեկավար է փաստորեն բանակցում Հայաստանի անունից այլ պետության պաշտպանական գերատեսչության հետ։ Նոնսենս։

Ճիշտն ասած՝ համացանցում փնտրեցի, բայց այդ լուսանկարների սկզբնաղբյուրը չգտա։ Եվ ինձ իսկապես շատ հետաքրքիր է, թե որտեղի՞ց պարոն Մինասյանին այդ լուսանկարները։

Կարելի՞ է հարցնել, պարոն դեսպան։ Որովհետև, եթե անկեղծ, սա արդեն իրական սենսացիայի է նման։ Էլի կա՞ն նման նյութեր։ Շատ կա՞ն։

Ինչքան մտածում, այնքան ավելի եմ մտահոգվում այս իրավիճակից։ Ու արդեն վախենում եմ, որ Փաշինյանի իշխանությունը մեր երկրին շատ ավելի մեծ վնաս է արդեն հասցրել, քան ես պատկերացնում էի։ Ու չնայած անչափ շնորհակալ եմ Միքայել Մինասյանին իր այս բացահայտումների համար, այնուամենայնիվ ուզում եմ հույս հայտնել, որ դեռ ինչ-որ բան հնարավոր կլինի փրկել։ Սա մանկական խաղեր չեն։ Հարցը մեր բոլորիս անվտանգությունն ու հայկական պետության լինել-չլինելուն է վերաբերվում»։

https://www.facebook.com/HrantBek/posts/10221989713191625

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930