«Որոշ խմբեր, կորոնավիռուսի դեմ պայքարելու փոխարեն, ոտքի տակ են ընկնում». Սոս Ավետիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ ամբիոնից լալահառաչ գոռում էին, որ երկիրը պատերազմի մեջ է, և այս պատերազմի ժամանակ նիստերին չեկող Ծառուկյանը հավաքում է յուր նազիր-վեզիրներին, նիստ անում ու պահանջում կառավարության հրաժարականը, շահարկում հարցեր և բառեր, որոնց իմաստը չի հասկանում:

Ժողովուրդը համախմբվել է 2018-ին հեղափոխության օրակարգի շուրջ, ժողովուրդը 2019-ին վստահության քվեն է տվել իր խորհրդարանական թիմին, կառավարությանն ու վարչապետին: Այն համախմբված է և հիմա՝ անկախ նրանից, որ որոշ խմբեր, կորոնավիռուսի դեմ պայքարելու փոխարեն, ոտքի տակ են ընկնում:

Համախմբվեք էրեխեք, բայց համապատասխանաբար մի տեղ համախմբվեք, քանի որ կորոնավիռուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը»:

https://www.facebook.com/sos.avetissian/posts/10220192633779658

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930