«Բարսան» կսկսի բանակցություններ Մեսսիի հետ
«Բարսելոնան» մտադիր է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ քննարկել պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը:
Կողմերի միջև նախնական բանակցությունները կարող են սկսվել հաջորդ շաբաթ, հայտնում է Marca-ն՝ հղում անելով COPE-ին:
Բլաուգրանայի կողմից բանակցությունները կղեկավարեն ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն և գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն: Մեսսիին կներկայացնի իր հայրը՝ Խորխեն:
Այս դեպքում հիմնական քննարկումը կանցկացվի հաջորդ մրցաշրջանում: Մեսսին ցանկանում է պահպանել յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին պայմանագիրը խզելու հնարավորությունը:
32-ամյա արգենտինացու ներկայիս համաձայնագիրը հաշվարկվում է մինչև 2021 թվականը:
Սիրարփի Աղաբաբյան



