Քեյթ Բլանշեթը վնասել է գլուխը էլեկտրական սղոցով աշխատելիս
Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը գլխի վնասվածք է ստացել՝ Մեծ Բրիտանիայի Սասեքսի կոմսության իր տան տարածքում էլեկտրական սղոցով աշխատելիս: Բարեբախտաբար, դերասանուհուն հաջողվել է խուսափել կյանքի և առողջության համար անշրջելի հետևանքներից, գրում է Daily Mail-ը:
«Ես լավ եմ: Ես վնասել եմ ինքս ինձ էլեկտրական սղոցով: Դա, իհարկե, սարսափելի է հնչում, բայց իրականում ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է Բլանշեթը՝ հավելելով, որ լուրջ վնասվածք չի ստացել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը