Գեղանկարիչ Հրայր Գրիգորյանն այսօր կդառնար 80 տարեկան
Հունիսի 6-ին գեղանկարիչ Հրայր Գրիգորյանի ծննդյան օրն է։
Հրայրքոտ գույների աշխարհը ստեղծող անվանի գեղանկարիչը կդառնար 80 տարեկան։
Հրայր Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Վեց տարեկանից ապրել և ստեղծագործել է Երևանում:
1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
1963-1977 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: 1971 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1990 թվականից՝ ամբիոնի վարիչ[: Հ. Գրրիգորյանի կտավները բազմաժանր են՝ դիմանկարներ, բնանկարներ, ունի Երևանին նվիրված կտավների շարք:
Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի հեղափոխության թանգարանում: Միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է (UNESCO, 1996):