Սուրենավանի դպրոցի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն, ուսուցչուհին ազատվել է աշխատանքից
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցին տնօրենին հայտարարել է խիստ նկատողություն, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։ Սարգսյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»,- գրել է Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։
https://www.facebook.com/Garik.M.Sargsyan/photos/a.239777093455370/722159815217093/?type=3&theater



