Պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Իրական սիլլոգիզմ

a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

c) Այն իշխանությունը, որը սկզբում չտեսնելու էր տալիս թշնամուն, իսկ հետո, երբ բանը բանից անցել էր, թշնամու դեմ պատերազմում հաղթելու համար հանրությանը միավորելու փոխարեն, կամա թե ակամա, պառակտում է այն ու ատելության քարոզ տանում, դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»:

Տեսանյութեր

Լրահոս