Աշակերտուհուն թույլ չեն տալիս ավարտել դպրոցը՝ սանրվածքի պատճառով
ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչ Կիանժենեին չի թույլատրվի մասնակցել ատեստատների հանձնման արարողությանը, եթե նա չփոխի իր սանրվածքը: Դպրոցի ղեկավարությանը չեն գոհացնում աշակերտուհու երկար վարդագույն աֆրո-հյուսերը, գրում է NBC News-ը:
18-ամյա Կիանժենե Կիանե Հոուփերի մորը զանգահարել է դպրոցի տնօրենը և ասել, որ աղջկան չի թույլատրվի մասնակցել վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը, եթե նա հայտնվի «ոչ պատշաճ» սանրվածքով:
«Ատեստատ հանձնելիս դուք մարդուն դատում եք նրա մազերով: Սա լիովին ծիծաղելի է, հատկապես հաշվի առնելով այն, ինչ կատարվում է աշխարհում»,- ասել է աշակերտուհու ուսուցիչը:
Աղջիկը վճռական է տրամադրված. նա չի պատրաստվում փոխել իր մազերի գույնը և սանրվածքը կամ գլուխը թաքցնել գլխարկի տակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը