«Հուսով եմ, որ մենք կտեսնենք բոլոր ցեղերի, բոլոր սեռերի հավասարությունը: Փոփոխությունը կենսական նշանակություն ունի»․ Առնոլդ
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսեց ԱՄՆ-ում սկսված և ամբողջ աշխարհում տեղի ունեցող ռասիզմի դեմ բողոքի ցույցերի մասին: «Հուսով եմ, որ այն, ինչ մենք հիմա ապրում ենք, կարևոր պահ կլինի պատմության մեջ: Հուսով եմ, որ մենք կտեսնենք իրական, երկարաժամկետ փոփոխություններ:
Հուսով եմ, որ այսուհետ մենք կտեսնենք բոլոր ցեղերի, բոլոր սեռերի, բոլորի հավասարությունը:
Հզոր հաղորդագրություններ մեծ լսարան ունեցող մարդկանցից, բողոքողների անհավատալի թիվ. այս ամենը հուշում է, որ շատերն ուզում են փոփոխություն կատարել:
Կարծում եմ, որ այս փոփոխությունը կենսական նշանակություն ունի: Այս ամենը շարունակվեց շատ երկար և չպետք է պատահեր այս օրերին»,- ասել է ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան



