Ոստիկանությունը՝ քաղաքացուն բռնությամբ՝ գետնին տապալելով, բերման ենթարկելու մասին
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները այգում առանց դիմակի քայլող քաղաքացուն գետնին տապալում, բռնություն գործադրում նրա վրա՝ փորձելով ձեռնաշղթաներ անցկացնել ու բերման ենթարկել: Քաղաքացին բղավում է՝ ասելով, որ իրեն հանգիստ թողնեն ու ինքը առանց ուժի գործադրման կհետևի նրանց, սակայն ոստիկանները շարունակում են ուժ կիրառել. նրանցից մեկն անգամ ոտքը դնում է գետնին պառկեցված քաղաքացու գլխին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեսանյութի հետ կապված հայտնել է, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։
«Տվյալ անձը բերվել է ոստիկանության բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեց Ջանոյանը։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փաստորեն դա իր պահաջն է. «Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:
Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»:
Համացանցում օգտատերը քննադատուն են ոստիկանությանը՝ ոչ համաչափ ուժ է կիրառել քաղաքացու նկատմամբ։
Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն
❗❗❗❗Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն ??
Gepostet von ԱնԾիվիրուս am Freitag, 5. Juni 2020