ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8726-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով՝ ընդհանուրը դառնալով 449 հազար 834:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Շտաբի տվյալների համաձայն՝ օրվա կտրվածքով վարակվածության աճը 2 տոկոսից իջել է 1.98 տոկոսի:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 8 հազար 057 մարդ, ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 212 հազար 680: Ապաքինվածների թիվը ընդհանուր վարակվածների ցուցանիշում կազմում է 47.3 տոկոս: