iOS 14-ը կստանա iPhone-ի 14 մոդել, ներառյալ՝ հնգամյա iPhone 6s-ը
Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այս ամիս:
Ըստ The Verified իսրայելական կայքի՝ Apple-ի բոլոր սմարթֆոնները, որոնք ստացել են iOS 13, կթարմացվեն iOS 14-ով, ներառյալ՝ օրգինալ iPhone SE-ը և նույնիսկ iPhone 6s-ը, որոնք շուտով կդառնան 5 տարեկան:
Ահա բոլոր 14 սմարթֆոնները, որոնք Apple-ը կթարմացնի iOS 14-ով.
iPhone 11, 11 Pro, 11 Pro Max
iPhone XR, XS, XS Max
iPhone X, 8, 8 Plus
iPhone 7, 7 Plus
iPhone 6S, 6S Plus
iPhone SE
IOS 14 նոր համակարգը պետք է պաշտոնապես ներկայացվի WWDC 2020 համաժողովում, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է առցանց: Դա տեղի կունենա հունիսի 22-ին, եթե, իհարկե, Apple-ը չհետևի Sony-ին` միջոցառումը չեղյալ հայտարարելու տեսանկյունից:
Ինչ վերաբերում է ինքնին համակարգին, ապա այն ակնկալում է էկրանի ցուցադրման նոր ռեժիմ, հիմնական էկրանների համար վիդջեթներ և էմոջիների մեկ այլ շարք: Բացի iOS 14-ից, որպես WWDC-ի մաս՝ Apple-ը պետք է ներկայացնի macOS-ի, tvOS-ի, watchOS-ի և iPadOS-ի նոր տարբերակներ»:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ կիբերանվտանգության մասնագետներն ու հաքերները 2020 թվականի փետրվարին ձեռք են բերել iOS 14-ի վաղաժամկետ տարբերակ, գրում է Vice-ը:
Ըստ երևույթի, սա առաջին անգամն է, որ չթույլատրված անձինք օգտվում են նոր iOS-ի ամբողջական տարբերակից: Դրանից առաջ թարմացումների մասին հայտնի էր դառնում նոր ինսայդներից կամ սքրինշոթի նկարագրություններից:
Փորձագետները կարծում են, որ իրական արտահոսքը չի կարելի անվանել «լավ»: Apple-ը չափազանց բացասական է վերաբերվում նման միջադեպերի: 2010 թվականին ոստիկանությունը եկել է լրագրող Գիզմոդոյի մոտ այն բանից հետո, երբ հրապարակմանը հաջողվել է մուտք ունենալ iPhone 14-ի նախատիպին։
Ոչ ոք նոր մանրամասներ չի հայտնել նոր համակարգի մասին: Արդեն հայտնի է, որ iOS 14-ում մենք պետք է ակնկալենք նաև գլխավոր էկրանին թարմացում, սպորտային փոփոխված ծրագիր, ինչպես նաև երրորդ կողմի դիտարկիչ և էլ.փոստի «հաճախորդ» տեղադրման հնարավորություն՝ որպես հիմնական:
Սիրարփի Աղաբաբյան