«Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցություն-նվերը
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած միջոցառմանը «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը: Ինչպես հաղորդում են «Իմ քայլը» հիմնադրանից, այս առանձնահատուկ մանկատունը գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո։
Դեսպանի այցին նախորդել էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցը։