Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1071-ի
Վերջին մեկ օրում Լատվիայում COVID-19 վարակի 5 նոր դեպք է գրանցվել, հայտնաբերված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1071-ի։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը։
«Մեկ օրում գրանցվել է 5 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ երկրում վարակ է ախտորոշվել 1071 մարդու մոտ», – հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը։ Մեկ օրում անցկացվել է 1 681 թեստ։
Լատվիայում կորոնավիրուսի տարածման սկզբից իրականացվել է COVID-19-ի 111 404 թեստավորում, ապաքինվել է 760 մարդ: