«Պարեկային ոստիկանությունն ունենալու է նոր արժեհամակարգ». Իշխանական պատգամավոր

Խորհրդարանը քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի ընդունման հարցը:

Ըստ նախագծի՝ նախատեսված է ստեղծել պարեկային առանձին ոստիկանություն, որը ոստիկանական համակարգում նոր որակներ կբերի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ օրենսդրական այդ փոփոխությունները հիմք կհանդիսանան հետագայում ենթաօրենսդրական ակտերի կայացման համար:

«Բոլորս գիտենք, որ պարեկային ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների ռազմավարական նպատակը դա բարեվարք, պատասխանատու և որակյալ մասնագիտացված ոստիկանի կերպարի ստեղծումն է: Տպավորություն է ստեղծվում, որ պարեկային ոստիկանություն ստեղծելով՝ երկու ծառայություններ մեխանիկորեն կմիավորվեն՝ ճանապարհային ոստիկանությունը և պարեկապահակային ծառայությունը: Սակայն իրականում այդպես չէ՝ պարեկային ոստիկանությունն ունենալու է նոր արժեքային համակարգ և նոր սկզբունքներ»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ պարեկային ոստիկանությունը պետք է ավելի լայն լիազորություններ ունենա, քան այսօր ունեն ճանապարհային ոստիկանությունն ու պարեկապահակային ծառայությունը: Ավելին՝ պարեկը պետք է հանդիսանա պետության և հասարակության միջև կապող օղակ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս