Հայաստանում տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը
Հայաստանում հունիսի 5-ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը: Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը:
«Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր»,- նշված է հաղորդագրությունում:
Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն, իր ուղեծրով շարժվելով երկրի շուրջը, հայտնվում է Արեգակի նկատմամբ երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:
«Լուսնի կիսաստվերային խավարումը մասնակի խավարումից տարբերվում է նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ»,- ասված է հաղորդագրության մեջ: