«Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեցօր կրկնապատկվող մահերի եւ առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար եւ տնտեսական քաոս:

Երբ ժամանակին ասում էի, որ սահմանափակումները պետք չէ հանել, քանի դեռ կորոնավիրուսի ալիքն իր պիկին չի հասել, պրն. աննախադեպը սովորության համաձայն իր «էշն էր քշում» եւ հանցավոր համառությամբ վերացնում սահմանափակումները:

Արդյունքում օրական ունենում ենք հարյուրավոր վարակվածներ եւ մահեր:

Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում:

Այլեւս ամեն բան կախված է միայն Աստծուց եւ մարդկանց զգոնությունից:

Իսկ նրանք, ովքեր փորձում են պատճառաբանել, թե ողջ աշխարհում է իրավիճակն այսպիսին, թող նայեն հարեւան Վրաստանին եւ պատկերը պարզ կլինի. կորոնավիրուսը միանշանակ հնարավոր է հաղթահարել»:

Օրեցօր կրկնապատկվող մահերի եւ առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Dienstag, 2. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս