Լաս-Վեգասում բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին
ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Լաս-Վեգասի «8 Նյուզ» հեռուստալիքը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
Հառուստաալիքը հաղորդել է, որ անհայտ անձը կրակել է «Circus Circus» հյուրանոց-կազինոյում գտնվող ոստիկանի վրա: