Բաժիններ՝

ՀՀ-ում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Մայիսի 25-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, ութ փլուզման, 6 ուժեղ քամու դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 111 կենցաղային կանչ. տուժել է 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման յոթ դեպք. տուժել է վեց քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս