Վանաձորւմ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, երեկ կատարվածն անընդունելի է. Իգիթյան
Ինձ մտահոգում է Վանաձորում երեկ տեղի ունեցածը, տեսա, որ հարյուրավոր մարդիկ հավաքաված են մի տեղում և պահանջում են աշխատանք՝ իրար կողք կողքի կանգնած, իսկ դրա հետևանքով մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ Վանաձորում ունենանք վարակակիրների թվի ավելացում:
Այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում անդրադառնալով երեկ «Գլորիա» կարի ֆաբրիկայում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Իհա՛րկե, գործարանը պետք է աշխատի, եթե, կարող է, և եթե Կառավարության որոշումով ապահովվում են բոլոր անվտանգային միջոցառումները, բայց խոսքն այն մասին է, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ Վանաձորում, անընդունելի է: Մենք կարող ենք երկու շաբաթ հետո լուրջ թվեր ունենալ Վանաձորում, և վերահսկողությունից իրավիճակը դուրս գա, իսկ դրանից հետո այստեղ գործարանների շահագործման ու հարկերի, վարկերի մասին մեր բոլոր խոսակցություններն անիմաստ կլինեն»,- ասաց Իգիթյանը: