Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 21-ի ցերեկը, 22-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 21-ի ցերեկը, 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։
Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.00C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.20C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.40C