«Վատագույնը դեռ առջևում է, բայց դեռ կարող ենք կանխել այս աղետը»․ ԱՀԿ ղեկավարը՝ կորոնավիրուսի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը կորոնավիրուսի համավարակի մասին նոր մտահոգիչ հայտարարություններ է արել այն ժամանակ, երբ շատ երկրներ սկսում են թուլացնել սահմանափակող միջոցառումները՝ նախազգուշացնելով, որ «ամենավատը դեռ առջևում է», գրում է Politico-ն։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը չի հստակեցրել՝ ինչու է կարծում, որ բռնկումը կարող է ավելի վատ ընթացք ստանալ: Որոշ մարդիկ, սակայն, մատնանշել են Աֆրիկայի միջոցով այս հիվանդության հավանական հետագա տարածումը, որտեղ առողջապահական համակարգերը թերզարգացած են:
«Սա շատ վտանգավոր համադրություն է և այն տարածում է գտել, ինչպես 1918 թվականի Իսպանական գրիպը, որը սպանեց մինչև 100 միլիոն մարդու»,- ասել է նա լրագրողներին։
«Բայց հիմա մենք ունենք տեխնոլոգիա, մենք կարող ենք կանխել այս աղետը, մենք կարող ենք կանխել այս ճգնաժամը։ Հավատացեք մեզ, վատագույնը դեռ առջևում է։ Եկեք կանխենք այս աղետը։ Սա մի վիրուս է, որի մասին դեռ մարդիկ շատ բան չգիտեն»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։