Բաժիններ՝

 «Խավին և «Բարսան» ստեղծված են միմյանց համար: Նա պետք է գլխավորի այս ակումբը»․ Կրկիչ

«Բարսելոնայի» սան, իսկ այժմ՝ «Մոնրեալ Իմպեկտի» կիսապաշտպան Բոյան Կրկիչը խոսել է այն մասին, որ «Ալ-Սադդայի» գլխավոր մարզիչ Խավին կարող է ապագայում ղեկավարել կատալոնական ակումբը:

«Խավին այն մարդն է, ով վաղ թե ուշ պետք է դառնա «Բարսելոնայի» մի մասը: Ինձ դուր է գալիս, երբ աշակերտները վերադառնում են ակումբ: Խավին նրանցից մեկն է:

Քչերը կհամապատասխանեն «Բարսելոնայի» մարզչի դերին, բացի նրանից, քանի որ Խավին այս թիմը գիտի ներսից: Քչերը կարող են ակումբին նայել այնպես, ինչպես Խավին: Կարծում եմ, որ «Բարսելոնան» և Խավին ստեղծված են միմյանց համար»,- նշել է Կրկիչը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս