Խոշորացման ենթակա Իջևան և Լերմոնտովո համայնքներում ընտրությունները կերկարաձգվեն ևս 6 ամսով

Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Առաջին  ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը ենթարկվել է փոփոխության, և եթե առաջին ընթերցմամբ նախատեսվում էր խոշորացման ենթակա համայնքներում ՏԻՄ ընտրություններն իրականացնել հունիսի 14-ին, ապա հիմա անհրաժեշտություն է առաջացել՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ընտրությունները  հետաձգել:

Երկրորդ ընթերցման ներկայացրած նախագծով նախատեսվում է  ընտրություններն անցկացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:

Նշենք, որ այս նախագիծը վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերում անցկացվող ՏԻՄ ընտրություններին:

Լոռու մարզում Լերմոնտովոյին կմիավորվի՝ 2, իսկ Տավուշի մարզում Իջևանին՝ 19 համայնք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս