Բաժիններ՝

Ռուաստանում կորոնավիրուսով վարակվածության թիվը հասել է 27.938-ի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 3 հազար 448-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 27 հազար 938:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքեր գրանցվել են 84 շրջանում: Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ ապաքինվել է 2 հազար 304 մարդ, մահացել՝ 232:

«Ռուսաստանում ներկայում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 27 հազար 938 է (+14.1 տոկոս), գրանցվել է 84 շրջանում: Նախորդ օրը դուրս է գրվել 318 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 304: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 34 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 232 մարդ»,-ասվում է շտաբի հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս