«Ո՞վ է ստում՝ Փաշինյա՞նը, թե՞ նրա պատգամավորը»
Գագիյ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր facebook-յան էջում, որը վերնագրել է՝ «Հեղափոխությունից առաջ և հետո.Սաշիկի կամերաները»…
Բացարձակապես որևէ նպատակ չունեմ պաշտպանելու նախկին նախագահի եղբորը, բայց արդարության կողմնակից եմ և նպատակ չունեմ Փաշինյանի շուրթերից դուրս եկած ամեն մի խոսքին հավատալու, քանի որ բազմիցս եմ բացահայտել, թե ինչպես է Հայաստանի վարչապետը շատ անգամներ ստել, կեղծել տվյալները, մանիպուլյացիաների դիմել և ջնջել կամ փակել իր facebook-յան էջում արված գրառումները…
2019 թ-ին գոնե երկու անգամ անդրադարձ է եղել արագաչափերի սեփականատիրոջ հարցին և երկու անգամ էլ ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր և նախկին բարձրաստիճան ոստիկան՝ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հերքել է այն լուրերը, որ արագաչափերի բիզնեսը պատկանել է Սաշիկ Սարգսյանին…
Parliamentmonitoring-ի լրագրողի ճշտող հարցին, թե այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, նա կարճ պատասխանել է. «Այո»…
Հարց է առաջանում՝ կա՛մ Փաշինյանն է կրկին ստում, կա՛մ էլ նրա պատգամավորը…
Հ.Գ. Հինգ հոգով նույն հարցի վերաբերյալ վեց երգ են երգում ու այս մակարդակով երկիր են ղեկավարում…»:
Ո՞վ է ստում՝ Փաշինյա՞նը, թե՞ նրա պատգամավորը (լուսանկար) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր…
Gepostet von Gagik Hambaryan am Mittwoch, 15. April 2020