Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1617-ով
Իրանում ապրիլի 13-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1.617-ով՝ դառնալով 73 հազար 303:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Նշվում է, որ մահացածների թիվն ավելացել է 111-ով՝ ընդհանուրը կազմելով 4 հազար 585: Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 877 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 89-ով: Երկրում ընդհանուրն ապաքինվել է 45 հազար 983 մարդ:
Մինչ այժմ թեստավորվել է 275 հազար 427 անձ: