Բաժիններ՝

Կորոնովիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը 1.5 ժամ է տևել. Sputnik Արմենիա

Փոքրիկի բերանի խոռոչում թարախ էր գոյացել։ Նրան վիրահատել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։

Անցած գիշեր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում վիրահատված, COVID-19-ով վարակված 4 տարեկան փոքրիկի վիճակը կայուն է, շուտով նրան կրկին կտեղափոխեն մեկուսացման վայր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կլինիկայի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը։

«Վիրահատությունը կատարվել է անզգայացումով, որոշ ժամանակ հետո մենք նրան դուրս կգրենք։ Փոքրիկին մեզ մոտ բերել են երեկ, երեկոյան ժամը 6-ին մոտ, բերանի խոռոչում՝ ատամների տակ, թարախ էր կուտակված։ Բայց քանի որ մեկ ժամ առաջ նրան կերակրել էին, բժիշկները ստիպված եղան մի քանի ժամ սպասել, որպեսզի անզգայացում կատարեն ու վիրահատեն։ Վիրահատությունը սկսվեց ուշ երեկոյան՝ ժամը 11-ին, տևեց 1,5 ժամ»,- ասաց մամուլի քարտուղարը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս