Փաշինյանն ասում է՝ օրավարձով աշխատող չկա, ո՞նց չկա, ես եմ, հիմա չեմ աշխատում, երեխաներս սոված են. օրավարձով աշխատող
Մինչև կարանտին հայտարարելը աշխատում էի որպես մատուցող` օրավարձով։ Այս մասին ասաց Արմինե Վարդանյանը։
Նրա խոսքով, աշխատել է օրավարձով, չի գրանցվել, որպեսզի կարողանա նպաստ ստանալ:
«Իմ խնամքին ունեմ 2 անչափահաս երեխա, նպաստը 29,500 դրամ է, ամսի 23֊ին եմ ստացել, արդեն վերջացել է։ Պարոն Փաշինյանն ասում է՝ Հայաստանում օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի, ո՞նց չունի, ես եմ, հիմա չեմ աշխատում, երեխաներս սոված են»,- ասաց Արմինե Վարդանյանը։
ԼԵՎՈՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ