ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախի հիմնախնդրին վերաբերող հարցեր
Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծել փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ են կատարել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում:
Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները: