Բաժիններ՝

Ինչու է Վանաձորում հացը թանկացել. պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակում պարզ է դարձել, որ համաձայն տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացված տեղեկատվության՝ Վանաձորում հացի գինը մշտապես ավելի ցածր է եղել հանրապետության մյուս տարածաշրջանների համեմատ:

«Վերոգրյալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Վանաձորում ներկայումս գործում են շուրջ 40 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք զբաղվում են հացամթերքի արտադրությամբ, ինչը նշանակում է, որ շուկան մրցակցային է, ինչի արդյունքում այստեղ մշտապես ցածր գին է ձևավորվել: Միաժամանակ նշենք, որ ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից հիմնականում դիտարկվում է բնակչության շրջանում առավել մեծ սպառման ծավալ ունեցող «Մատնաքաշ» տեսակի հացը: Տնտեսվարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վանաձոր քաղաքում 530-550 գրամ կշռով մատնաքաշի բացթողնման գինը բարձրացել է շուրջ 20 դրամով՝ 160 դրամից հասնելով մինչև 180 դրամի (մանրածախ գինը կազմում է 190-200 դրամ):

Տնտեսավարողները հացի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորում են ալյուրի թանկացմամբ, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հացի սպառման ծավալների նվազմամբ, քանի որ, ըստ վերջիններիս, այս օրերին մի շարք քաղաքացիներ նախընտրում են թխել հաց տնային պայմաններում, իսկ կրթական հաստատությունների փակ լինելու պատճառով կտրուկ նվազել են նաև այլ հացաբուլկեղենային արտադրանքների իրացման ծավալները:

Տեղեկացնում ենք նաև, որ առաջիկայում ՏՄՊՊՀ-ում նախատեսվում է իրականացնել աշխատանքային հանդիպում Վանաձոր քաղաքում հացամթերք արտադրողների հետ՝ բարձրացված խնդիրների, ինչպես նաև տրամադրված տեղեկատվության հիմնավորվածությունը գնահատելու նպատակով»,- ասված ՝է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս