Հայտնի է Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով առաջին դատական նիստի օրը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Արթուր Մկրտչյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Թավադյանը, ինչպես նաև Վարուժան Մկրտչյանը, առաջինը՝ որպես Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, երկրորդը՝ որպես Երկրորդ նախագահի աջակից, մեղադրվում են, որ «2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում՝ նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված մասով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ»։