Կասիլիասը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կցանկանար վերադառնալ մադրիդյան ակումբ:
«Ես կցանկանայի մի օր վերադառնալ «Ռեալ»: Ես այն համարում եմ իմ տունը, չնայած հինգ տարի է՝ բացակայել եմ: Ես ակումբում անցկացրել եմ 25 տարի և համոզված եմ, որ մի օր կվերադառնամ»,- 38-ամյա Կասիլիասին է մեջբերում Mundo Deportivo-ն:
Կասիլիասի վերջին ակումբը «Պորտուն» էր: 2019-ի մայիսին նա մարզման ժամանակ սրտի կաթված ստացավ, իսկ 2020-ի փետրվարին հայտարարեց կարիերայի ավարտի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը