ԱՄՆ-ում ընկերությունները կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ընկերություններն առաջիկա շաբաթներում կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք:
Այս մասին տեղեկացնում է«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: Նախագահն այդ մասին նշել է իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում: Նա տեղեկացրել է, որ ներկայում ունեն 8 հազար 675 սարք, որոնք առաջիկայում կտեղաբաշխվեն այն նահանգներում, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Եվս 110 հազար սարք իրենց տրամադրության տակ կունենան առաջիկա շաբաթներին:
«Ես չեմ կարծում, որ դրանք մեզ պետք կգան, այդուհանդերձ դրանք պետք կլինեն ապագայում և մենք կարող ենք օգնել այլ երկրների»,-ասել է նախագահ Թրամփը: