Արդյո՞ք թեստավորվում են բուժաշխատողները. պարզաբանում են ԱՆ-ից

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ հիմնական խնդիրներից մեկն է՝ պահպանել բուժաշխատողների առողջությունը, որպեսզի կարողանան ապահովել նրանց կողմից տրամադրվող ծառայությունների շարունակականությունը։

Մասնագիտական ու փորձագիտական շրջանակներում նշում են կանխարգելման նպատակով բուժաշխատողների համատարած ու պարբերական թեստավորման անհրաժեշտության մասին:

Առողջապահության նախարարության նախկին աշխատակից Սամվել Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պատասխանատու այրեր, Ժամ առաջ սկսեք բուժաշխատողների՝ հատկապես առաջնային օղակի մասնագետների համատարած ու պարբերական թեստավորումը։ Նրանք օրական բազմաթիվ մարդկանց են սպասարկում, հիմնականում քրոնիկ հիվանդ կամ թոշակառու, և պոտենցիալ «սուպերտարածողներ» են։ Միջազգային փորձ նայեք, սովորեք»:

168.am-ը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք թեստավորվում են բուժաշխատողները:

Նախարարության լրատվական ծառայութունից պատասխանեցին. «Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներն իրականացվում են ԱՀԿ առաջարկներին համապատասխան: Այս պահին ընդհանրապես թեստավորումներն իրականացվում են՝ ըստ բժշկական ցուցումների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930