Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից:  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

«Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտավորապես մինչև ապրիլի 10-ն իրավիճակը վերահսկելի կլինի, թեպետ վարակվածների թիվը կաճի: Սպասվում է, որ բռնկման պիկը կլինի ապրիլի երկրորդ կեսին»-նշել է նախարարը:

Նրա խոսքով, զարգացող սցենարում գլխավոր դեր ունի կառավարության և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Նախարարը նաև նշել է, որ Վրաստանի սահմաններից դուրս իրենց քաղաքացիների մոտ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 դեպք: Նրանցից 5-ը մահացել է:

Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Ավելի ուշ մտցվել է համընդհանուր կարանտին, սահմանվել է պարետային ժամ երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն:

Վրաստանում կորոնավիրուսի վարակվածության հաստատված 130 դեպք կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս