«Տարբեր թեկնածուների անուններ քննարկել ենք, բայց ի վերջո առաջադրել ենք Մարտին Գալստյանին». Լիլիթ Մակունցը՝ ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը, նշելով, որ ԱԺ իշխող խմբակցությունը նրա թեկնածությունն է առաջադրել ԿԲ նախագահի պաշտոնում, հաշվի առնելով նրա մասնագիտական կարողությունները, փորձը, նաև հաշվի են առելայն բոլոր պատգամավորների կարծիքները, որոնք տնտեսագետ են և այդ ոլորտում գործունեություն են ծավալել:
Հարցին՝ Մարտին Գալստյանը նախորդ իշխանությունների քվոտայով է ընտրվել ԿԲ խորհրդի անդամ, այս առումով մտավախություններ չկա՞ն, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Թեկնածուներ առաջադրելիս մեր մոտեցումները, երեբք չի եղել այնպիսին, որ մենք ելակետ ենք ընդունում այն, թե թեկնածուն ինչպիսի ընկերական հարաբերություններ ու աշխատանքային փարձառություն է ունեցել նախորդ քաղաքական թիմերի հետ, քավ լիցի, նման բան երբեք չի եղել:
Գիտեք, որ Կառավարությունում և տարբեր գերատեսչություններում կան անձինք, ովքեր աշխատել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ»,-շեշտեց նա:
Դիտարկմանը, որ ԿԲ նախագահի պաշոնում երկար ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի անունն էր շրջանառվում, արդյո՞ք նրա թեկնածությունը ևս դիտարկվել է, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ մամուլում ԿԲ նախագահի թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվել և այստեղ զարմանալի որևէ բան չկա:
«Տարբեր թեկնածուների անուններ քննարկել ենք, բայց ի վերջո հանգել ենք այն եզրակացության, որ մենք առաջադրում ենք Մարտին Գալստյանին»,-եզրափակեց Լ. Մակունցը:
Նշենք, որ Մ. Գալստյանը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է: