Բաժիններ՝

Հայկ Մարությանը ցավակցել է Լևոն Արոնյանին նրա կնոջ մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ։

Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Սրտի խոր ցավով տեղեկացա Արիանա Կաոիլիի անժամանակ վախճանի մասին: Արիանան հայաստանյան ու երեւանյան հանրային կյանքին ներդաշնակորեն ինտեգրված ակտիվ մարդ էր ու հրաշալի քաղաքացի:

Ցավակցություններս սիրելի Լեւոն Արոնյանին: Սգում ենք Ձեզ հետ միասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս