«Քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր»

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը  նոր որոշում է ընդունել, որով չեղարկել է Չարենցավանում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված որոշումը։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման հետ կապված «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը․

«Հարգելինե՛րս, հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:

Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից: Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:

Տեսանյութեր

Լրահոս