Բաժիններ՝

«Լսելով պատգամավորների ելույթները՝ հասկանում եմ, որ այդ ծրագիրը արդեն կա, գնել են…». Դավիթ Սանդուխչյան

Իրավաբան Դավիթ Սանդուխչյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ազգային ժողովում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցին՝ գրելով.

«Լսելով պատգամավորների ելույթները՝ հասկանում եմ, որ այդ ծրագիրը արդեն կա, գնել են, թե նվեր ստացել, չգիտեմ։ Ու ամենայն հավանականությամբ դա չինական ծրագիրն է ու հիմա ցանկացած գնով պետք է անցկացնել այդ օրենքը։ Այն, որ դա չինական մոդելն է շատ շատ հավանական է։ Դա օրենքից երևում է, թե որ տվյալներն են պահանջում։

Իրանում այդ ծրագիրը չօգնեց ու չէր կարող օգնել, քանի որ ստեղծված է ոչ թե վարակի դեմ պայքարելու համար, այլ քաղաքական հետապնդումների։ Պարզապես չինացիները դա «հարմարացրել ել» կորոնավիրուսի դեմ պայքարի համար, անունը դրել են, որ օգնում է իսկ իրականում օգնել է այն, որ թաղամասներով մարդկանց փակում ու ինչ որ միքիական նյութեր էին ցանում տոնաններով վրեքները։ Դրա համար Իրանում այդպիսի վիճակ է։

Հիմա ունենք Սինգապուրը տարբերակը, որ բավականին հաջող է համարվում ՀԱԿ կողմից ու ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ շարժական օպերատորներից որևէ տեղեկություն։ Բայց ընտրում են մի տարբերակ, որը իմ հիմնավոր ենթադրությունների ոչ միայն մարդու իրավունքների ոտնձգություն է, այլ նաև ոչ այդքան արդյունավետ։ Տեսնես՝ ինչ բյուջե է հատկացվե՞լ դրա տակ։

#կորոնաաֆյերա #coronatrick»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս