Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն են նվազեցնել աշխատավարձերը 70%-ով

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է թիմի խաղացողների աշխատավարձի կրճատման մասին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Մեսսին ասել է, որ ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատվում են 70%-ով: Այս դեպքում ֆուտբոլիստները գումարը փոխանցելու են «Բարսելոնայի» աշխատակազմին, որպեսզի նրանք կարողանան ամբողջությամբ ստանալ իրենց աշխատավարձերը:

««Բարսելոնայի» մասին շատ բան է գրվել և ասվել այս բարդ ժամանակահատվածում խաղացողների աշխատավարձի հարցի վերաբերյալ: Մենք կցանկանայինք հասկացնել, որ մենք միշտ ցանկացել ենք կրճատել մեր ստացած աշխատավարձը, քանի որ լիովին հասկանում ենք, որ այս իրավիճակը շրջանակներից դուրս է:

Խաղացողները պետք է առաջինը լինեն, ովքեր կօգնեն մեր ակումբին, երբ դրա կարիքը կա: Բազմիցս մենք նույնիսկ դա արել ենք մեր սեփական նախաձեռնությամբ, այլ դեպքերում մենք համարել ենք անհրաժեշտ կամ կարևոր:

Այդ իսկ պատճառով, երբեք չի դադարում զարմացնել մեզ այն, որ ակումբի ներսում եղել են այնպիսիները, ովքեր փորձել են մեզ խոշորացույցի տակ դնել և փորձել են մեծացնել ճնշումը, որպեսզի մեզ խայթեն ու ասեն, որ մենք միշտ գիտեինք, թե ինչ ենք անելու:

Փաստորեն, պայմանագիրը հետաձգվեց մի քանի օրով, միայն այն պատճառով, որ մենք փորձում էին գտնել ակումբին օգնելու բանաձև, ինչպես նաև նրա աշխատակազմին օգնելու բանաձև:

Ժամանակն է հայտարարել, որ բացի ճգնաժամի ժամանակահատվածի մեր աշխատավարձը 70%-ով իջեցնելուց, մենք նաև ներդրումներ կկատարենք, որպեսզի ակումբի աշխատակիցները ստանան իրենց աշխատավարձի 100%-ը:

Եթե մենք դեռ չենք խոսել այդ մասին, դա միայն այն պատճառով է, որ մեզ համար առաջնային էր գտնել իրական լուծումներ, որոնք կօգնեն ակումբին, ինչպես նաև նրանց, ովքեր առավել շատ տուժեցին այս իրավիճակից»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեսսիի հայտարարությունը հայտնվեց «Բարսելոնայի» մի շարք խաղացողների էջերում (օրինակ՝ Լուիս Սուարեսի և Անտուան Գրիզմանի) հրապարակումից մի քանի րոպե անց:

Ավելի ուշ հայտարարությամբ կիսվեցին բոլոր ֆուտբոլիստները։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս