Բաժիններ՝

Լատվիան մտադիր է արտակարգ դրության ռեժիմի խախտման տուգանքի չափը դարձնել 1000 եվրո. Deutsche Welle

Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի:

Ինչպես հաղորդում է «Deutsche Welle»-ին, այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարար Սանդիս Գիրգենսը: Նա ցավով նշել է այն, որ Լատվիայի բնակիչները չեն պահպանում արտակարգ ռեժիմի պայմաններում սահմանված կանոնները, սոցիալական տարածությունը:

Նախարարն ասել է, որ արգելքների գործընթացը համակարգելու համար ոստիկանությանն առայժմ բանակի աջակցությունն անհրաժեշտ չէ: Դրա անհրաժեշտությունը կլինի, եթե երկրում սահմանվի ամբողջական արգելափակում:

Առայժմ տուգանքի առավելագույն չափը երկրում 100 եվրո է:

Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 376 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս