Անգլիայի առաջնությունը չի վերսկսվի մինչև ապրիլի 30-ը
Անգլիայի Պրեմիեր լիգան, Անգլիայի ֆուտբոլի լիգան (EFL) և պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիան (PFA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Պրեմիեր լիգան, EFL-ն և PFA-ն այսօր հանդիպեցին՝ կորոնավիրուսային համաճարակի աճող հետևանքները քննարկելու համար։ Բոլոր երեք կազմակերպությունների մտքերը դեռ վիրուսով տառապողների հետ են:
Անգլիայի Պրեմիեր լիգան, EFL-ն և PFA-ն պայմանավորվել են Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի կասեցման տնտեսական հետևանքները մեղմելու դժվարին որոշումների անհրաժեշտության շուրջ, և պայմանավորվել են համատեղ աշխատել՝ համատեղ որոշման գալու համար:
Առաջնությունները (Պրեմիեր լիգան, Չեմպիոնշիփը, Լիգա 1-ը և Լիգա 2-ը) չեն վերսկսվի մինչև ապրիլի 30-ը: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ անվտանգ պայմանները թույլ տան:
Հետագա հանդիպումները կանցկացվեն հաջորդ շաբաթ՝ նպատակ ունենալով համատեղ գործողությունների ծրագիր մշակել լիգաների, ակումբների, ֆուտբոլիստների, աշխատակիցների և երկրպագուների առջև ծառացած դժվարին պայմաններում»,-ասված է հայտարարության մեջ:
Սիրարփի Աղաբաբյան