Հայաստանի և Իսրայելի առողջապահության նախարարները ճշգրտել են կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, կապ է հաստատվել երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսեցինք երկու երկրների փորձը եւ ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների եւ վարակաբանների միջեւ։

Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»:

Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների…

Gepostet von Arsen Torosyan am Sonntag, 22. März 2020

Տեսանյութեր

Լրահոս