Բաժիններ՝

Թույլատրվել է Վրաստանի տարածքով ՀՀ 140 քաղաքացիների տեղափոխումը Հայաստան

Հայաստանը Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ համագործակցությամբ կարողացել է ապահովել, որ բացառության կարգով Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված ՀՀ քաղաքացիներ տեղափոխվեն Հայաստան` Վրաստանի տարածքով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը:

«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով»,-նշել է Ավինյանն ու շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:

Ավինյանն ընդգծել է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք: «Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»,-եզրափակել է պարետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս